Աշխարհ

14.11.2016 10:20


Իգոր Դոդոնը հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրություններում (տեսանյութ)

Իգոր Դոդոնը հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրություններում (տեսանյութ)

Մոլդովայի Սոցիալիստական կուսակցության ղեկավար Իգոր Դոդոնն ավելի քան 5 տոկոս տարբերությամբ հաղթանակ է տարել Մոլդովայի նախագահական ընտրությունների 2–րդ փուլում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ 99,42 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո նա ստացել է ձայների 52,6 տոկոսը։ Վերջինիս մրցակիցը՝ եվրոպամետ ընդդիմության միակ թեկնածու և «Գործողությունների և համերաշխության կուսակցության» ղեկավար Մայա Սանդուն, ստացել է ընտրողների ձայների 47,3 տոկոսը։

Համաձայն ԿԸՀ–ի հաղորդագրության՝ քվեարկության վերջնական արդյունքները հայտարարվելու են նոյեմբերի 15–ին՝ տեղամասերից հաշվետվություններ ստանալուց հետո: Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը