Աշխարհ

14.11.2016 09:20


ՌԴ-ն Ту-160-ը և Ту-95-ը պատրաստում է ռազմական կիրառության

ՌԴ-ն Ту-160-ը  և Ту-95-ը պատրաստում է ռազմական կիրառության

Ռուսական ռազմավարական հրթիռակիրներ Ту-160-ն ու Ту-95-ը Սարատովի շրջանի Էնգելս ավիաբազայում ռազմական հերթապահություն են իրականացնում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ ռազմա-դիվանագիտական աղբյուրին հղումով:

Վերջինի փոխանցմամբ՝ ներկայումս բազայի ինժեներատեխնիկական անձնակազմն ինքնաթիռների վրա թևավոր հրթիռներ է տեղադրում և պատրաստում է ռազմական կիրառության:

«Բազայի ավիացիոն հարվածային խմբերը պատրաստ են հանձնարարությունների կատարմանը՝ թևավոր հրթիռներ բաց թողնելով»,-հայտնել է աղբյուրը:

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ՌԴ ռազմանավերը, «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի և «Պյոտր Մեծ» ատոմային հրթիռային հածանավի գլխավորությամբ, մանևրում են Արևելյան Միջերկրականում՝ Սիրիայի ափերի մոտ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը