ՌԴ-ն Ту-160-ը և Ту-95-ը պատրաստում է ռազմական կիրառության
Ռուսական ռազմավարական հրթիռակիրներ Ту-160-ն ու Ту-95-ը Սարատովի շրջանի Էնգելս ավիաբազայում ռազմական հերթապահություն են իրականացնում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ ռազմա-դիվանագիտական աղբյուրին հղումով:
Վերջինի փոխանցմամբ՝ ներկայումս բազայի ինժեներատեխնիկական անձնակազմն ինքնաթիռների վրա թևավոր հրթիռներ է տեղադրում և պատրաստում է ռազմական կիրառության:
«Բազայի ավիացիոն հարվածային խմբերը պատրաստ են հանձնարարությունների կատարմանը՝ թևավոր հրթիռներ բաց թողնելով»,-հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ՌԴ ռազմանավերը, «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի և «Պյոտր Մեծ»ատոմային հրթիռային հածանավի գլխավորությամբ, մանևրում են Արևելյան Միջերկրականում՝ Սիրիայի ափերի մոտ:
ՌԴ-ն Ту-160-ը և Ту-95-ը պատրաստում է ռազմական կիրառության
Ռուսական ռազմավարական հրթիռակիրներ Ту-160-ն ու Ту-95-ը Սարատովի շրջանի Էնգելս ավիաբազայում ռազմական հերթապահություն են իրականացնում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ ռազմա-դիվանագիտական աղբյուրին հղումով:
Վերջինի փոխանցմամբ՝ ներկայումս բազայի ինժեներատեխնիկական անձնակազմն ինքնաթիռների վրա թևավոր հրթիռներ է տեղադրում և պատրաստում է ռազմական կիրառության:
«Բազայի ավիացիոն հարվածային խմբերը պատրաստ են հանձնարարությունների կատարմանը՝ թևավոր հրթիռներ բաց թողնելով»,-հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ՌԴ ռազմանավերը, «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի և «Պյոտր Մեծ» ատոմային հրթիռային հածանավի գլխավորությամբ, մանևրում են Արևելյան Միջերկրականում՝ Սիրիայի ափերի մոտ:
7or.am