Կարծիք

13.11.2016 11:02


Հազար դրամի թեմային «համահունչ» զանգեր եմ ստանում

Հազար դրամի թեմային «համահունչ» զանգեր եմ ստանում

Էս ինչ բան էր, ա՛յ մարդ...
Հազար դրամի թեմային «համահունչ» զանգեր եմ ստանում:
Տան հեռախոսը զնգաց, վերցրի ու կնոջ կայտառ ձայնը ականջիս մեջ թնդաց.
- Դուք շահել եք մեր ատամնաբուժարանից 50 տոկոս զեղչով օգտվելու քարտ, մենք կարող ենք քարտը առաքել ձեր տուն, որի համար պետք է վճարեք հազար դրամ:
- Շնորհակալություն, պետք չի:
- Ինչո՞ւ, ընդամենը հազար դրամ է քարտը, իսկ դուք կարող եք զեղչով մեզ մոտ բուժել ձեր ատամները:
- Դե, ասեցի, պետք չի, ես ատամներ չունեմ:
- Վա՜յ, ավելի լավ, պրոտեզ կդնենք:
- Լսե՛ք, ես չեմ ուզում ատամներ ունենալ, առանց ատամների ավելի սիրուն եմ:
- Բա ո՞նց եք հաց ուտում:
- Հաց չեմ ուտում:
- Լո՞ւրջ...
- Հա..
- Բայց լավ մտածեք, ամեն մեկը չի շահում այս հազար դրամանոց քարտը:
- Մտածելու բան չկա, արդեն ասացի՝ առանց ատամների ես ավելի գեղեցիկ եմ:
- Դե լավ, ոնց կուզեք, բայց հազար դրամով կարող էիք...
«Ատբոյ» տվեցի ...
Քիչ անց նորից հեռախոսը զնգաց: Էս անգամ էլ մուննաթավորի ձայն էր.
- Այլո՜...Աղբի համար հազար դրամի պարտք ունեք, տո՞ւնն եք, գամ վերցնեմ,- գոռաց աղբի վարձերը հավաքող կինը:
-Չէ, տունը չենք:
«Ատբոյ»...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը