«Ազգ-1000 դրամ» շուլլերական ծրագրի դեմ ընդվզումը շարունակվում է:
Մարդկանց զայրույթն ու վրդովմունքը, թվում է, հնարավոր չէ հանդարտեցնել: Սա վկայում է այն մասին, որ իշխանության վարկանիշը չափազանց ցածր է (եթե չասենք՝ զրոյական), քանի որ ժողովրդի մեծամասնությունը չի վստահում իշխանությանը. ոչ ոք չի հավատում, որ բանակի համար աշխատավարձերից ամսական 1000-ական դրամ պահող իշխանությունն այդ գումարները ևս մեջ-մեջ չի անի: Այն է՝ բանակին ուղղելու փոխարեն սեփական գրպանը չի լցնի: Հավատ չկա:
Պարզ է, հավատացողները միայն ՀՀԿ վերնախավի անդամներն են ու մի քանի վաստակավորներ ու մեդալակիներ, որոնք էլ վերջին օրերին ռազմահայրենասիրական ոգով հարցազրույցներ են տալիս կամ գրառումներ կատարում սոցցանցերում: Պարզ է նաև, որ վաստակավորներին ու մեդալակիրներին կոչումներ և պարգևներ են տալիս նման դեպքերում իշխանության նախաձեռնությունները հրապարակավ պաշտպանելու համար: Այսինքն, ի տարբերություն դեմ արտահայտվող մեծամասնության, պաշտպանական ճակատը կազմող գործիչների թիվը շատ փոքր է: Սակայն ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ցինիկաբար հայտարարում է, թե «մի քանի տականքների գրառումներին չի պատասխանելու»:
Երրորդ օրն է՝ սոցցանցերում հազարավոր օգտատերեր (ոչ միայն սոցցանցերում) ընդդիմանում են, այդ ծրագրի դեմ բացասական արձագանքների հեղեղը չի դադարում, իսկ Մելիքյանը խոսում է «մի քանի տականքների» մասին: Ըստ էության, ժողովրդի մեծամասնությանը համարելով տականք:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամը, փաստորեն, ժողովրդին «տականք» է անվանում: Այն ժողովրդին, որի մասին իշխող ուժը հիշում է միայն նախընտրական շրջաններում: Ինչպես հիմա ենք տեսնում, երբ որոշեցին հունվարի 1-ից գազի գինը 7 դրամով նվազեցել, փոխարենը՝ հունվարի վերջից սկսելու են հավաքել 1000-ական դրամ՝ ամսական:
Պակաս հետաքրքիր չէ և այն, թե ինչպես են քվեարկելու այս օրենսդրական նախագծին ԱԺ-ում ներկայացված ուժերը: Թեպետ, այստեղ էլ դրական ակնկալիք չկա, քանի որ քաղաքական մենաշնորհը պահպանող ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում, և դա բավական է, որպեսզի 1000 դրամի նախագիծն ընդունվի: Մնում է՝ ժողովուրդը վերջապես ինքնագիտակցության գա, համախմբվի և 2017-ի ընտրություններում իր քվեարկությամբ մերժի «1000-դրամանոց իշխանությանը»:
«Ազգ-1000 դրամ»

Կիմա Եղիազարյան