Հայ ժողովուրդը, եթե ապահով երկիր է ուզում, պետք է մուծվի
Օղորմածիկ Չերնոմիրդինը լավ խոսք ուներ, ասում էր «хотели как лучше, а получилось как всегда»։ Հիմա նայում եմ, թե ինչի վերածվեց Վիգեն Սարգսյանի «ազգ-բանակ» գաղափարը և զարմանում։ Սա ցույց է տալիս նորանշանակ պաշտպանության նախարարի մոտ պետական մտածողության ի սպառ բացակայությունը։ «Ժողովուրդ, մարդա հազար դրամ քցվեք» ծրագիրը, եթե նույնիսկ միտված չէ ազգ – բանակ հարաբերությունների մեջ սեպ խրելուն, հենց դրան էլ բերելու է։ Ինչպե՞ս կարելի է բանակի ծախսերը հոգալու համար աղքատ ժողովրդից հավելյալ գումար գանձել և անել դա նման խայտառակ կերպով։
Չի կարելի անվերջ շահարկել ու չարաշահել մարդկանց հայրենասիրությունը, դա դարձնելով լրացուցիչ եկամտի աղբյուր։ Այո, հենց եկամտի աղբյուր։ Բոլորը գիտեն, և ոչմեկի համար գաղտնիք չէ, որ հասարակությունը չի վստահում պետական մարմիններին և դրա համար ունի հիմնավոր պատճառներ։ Պետական բյուջեն, մեղմ ասած, ոչ արդյունավետ է կառավարվում և շատ հաճախ հարկատուների գումարները հայտնվում են շատ կոնկրետ մարդկանց օֆշորային հաշիվներում։ Հիմա փոխարենը իշխանությունները փորձեն շտկել այդ վիճակը, վերջ տան պետության թալանին, ասում են «մենք ոնց թալանել ենք, այդպես էլ կթալանենք»։ Իսկ հայ ժողովուրդը, եթե ապահով երկիր է ուզում, պետք է մուծվի։
Սա ոչ միայն խայտառակություն է, այլ նաև հղի է մի շարք վտանգավոր հետևանքներով։ Առաջին հերթին ժողովուրդը բացասական է տրամադրվելու այդ գանձվող գումարների՝ հայտարարված շահառուների նկատմամբ։ Մարդու եկամուտը կրճատելը միշտ էլ բացասական է ընկալվում այդ մարդու կողմից և կապ չունի, թե ինչի վրա են ուղղվելու այդ գումարները։ Երկրորդ․ սա ավելի է խորացնում հասարակության բացասական վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ և ավելացնում ծայրահեղական տրամադրությունները հասարակության մեջ։
Այսպիսի պարադոկսալ և աբսուրդային որոշումները ցույց են տալիս, որ այս իշխանությունն այլևս սպառել է իրեն։ Նրանք այլևս չեն կարողանում կառավարել և դիմում են նման ծայրահեղ քայլերի։ Հասարակությունն էլ այլևս չի ուզում այսպիսի իշխանություն ունենալ և նույնպես պատրաստ է ծայրահեղ քայլերի։ Այս լարվածությունը պետք է հանգուցալուծում ստանա ու կստանա։ Եվ այս պահին իշխանություններից է կախված, թե ինչպիսին այն կլինի։ Ում որ կարային լարել իրենց դեմ, իշխանություններն արդեն լարել են, հիմա հերթը հասավ պետական ծառայողներին։ Թե այն ժամանակ սպառնում էին, որ պետական ծառայողը եթե ՀՀԿ-ի օգտին չքվեարկի, կզրկվի եկամտից, հիմա նրանք նախօրոք զրկում են մարդկանց եկամտից և հորդորում, որ քվեարկեն իրենց օգտին, որ նրանք գան և շարունակեն թալանել այդ մարդկանց։
Տեսնես մեր իշխանություններն իրո՞ք հավատում են, որ ոստիկանական բանակի ուժերը կբավակացնեն ժողովրդի ցասումը ճնշելու համար։ Ես այդքան վստահ չէի լինի։ Նրանք հասարակությանը զկել ու զրկում են ամենինչից։ Մարդիկ այլևս կորցնելու բան չունեն։ Իսկ այ ժողովրդին թալանած ու թալանող մարդիկ շա՜տ բան ունեն կորցնելու։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից