Քաղաքական

12.11.2016 14:17


Ժիրայր Սեֆիլյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Ժիրայր Սեֆիլյանին նոր մեղադրանք է առաջադրվել

«Ժիրայրի գործին մի հատ ել հոդված են ավելացրել՝ շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստում՝ 5-8 տարի»,–այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանորը։

Հունիսի 20-ից անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին մինչ այս մեղադրանք էր առաջադրվել մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու համար, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Այս խորագրի վերջին նյութերը