Քաղաքական

12.11.2016 11:35


Գեղամ Նազարյան. «Ժողովուրդը դժգոհ է ոչ թե 1000 դրամից, այլ երկրում ստեղծված մթնոլորտից»

Գեղամ Նազարյան. «Ժողովուրդը դժգոհ է ոչ թե 1000 դրամից, այլ երկրում ստեղծված մթնոլորտից»

Վերջին շրջանում հասարակության մոտ մեծ դժգոհության ալիք է բարձրացրել Կառավարության այն որոշման նախագիծը, որի համաձայն՝ 2017թ. հունվարից յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից պետք է 1000 դրամ պահում արվի բանակի համար, մասնավորապես մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինվորների և նրանց ընտանիքների:

Քաղաքագետ, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանը կարծում է, որ ժողովուրդը դժգոհ է ոչ թե բանակին 1000 դրամ հատկացնելուց, այլ երկրում ստեղծված մնթնոլորտից:

«Երբ որ շարքային քաղաքացին տեսնում է, որ բարձրաստիճան, միջին աստիճանի զինվորականները շքեղ ավտոմեքենաներով են պտտվում, ունեն բիզնեսներ, հարստացել են անասելի չափերի, դրանից է դժգոհութունն առաջանում, ոչ թե 1000 դրամի համար: Խորհուրդ կտայի հարցը լուծողներին անդրադառնալ այս խնդրին և նոր 1000 դրամները ժողովրդից վերցնել»,-«Zham.am»-ի հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը:

Մյուս կողմից, քաղաքագետը կարծում է, որ շատ լավ կլիներ, եթե ունենայինք այնպիսի հզոր և առողջ տնտեսություն, որ այդ 1000 դրամները բնակչությունից վերցնելու կարիքը չլիներ: Իսկ որևէ հիմնադրամի գումար հատկացնելը պետք է լինի կամովի:

«Կուզեի՝ այնպիսի մթնոլորտ լինի, որ մարդն այնքան հարուստ և ապահով լիներ, որպեսզի ոչ թե 1000, այլ 10 հազար դրամ տար»,-նշեց նա:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը