«0:2 հաշվի ժամանակ ոչ ոք չէր հավատում Հայաստանի հաղթանակին՝ մեզանից բացի»
Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հերթական տուրում Չեռնոգորիայի հետ խաղում Հայաստանի տարած հաղթանակը (3:2):
«Ես գիտեմ, որ ոչ ոք չէր հավատում հաղթանակին: Ոչ ոք՝ մեզանից բացի: Մարզիչներն ընդմիջման ժամանակ ուղղակի խորհուրդ էին տալիս հանգստանալ: Ես շատ ուրախ եմ, որ մեր ինքնանվիրումը և թիմային ոգին շրջեցին խաղը: Իսկ խաղի վերջում հաղթական գոլը ցնծություն պարգևեց ոչ միայն մեզ, այլ նաև ֆուտբոլի բոլոր սիրահարներին:
Ֆիզիկապես ծանր էր ողջ խաղին մասնակցելը: Երկար ժամանակ խաղադաշտ դուրս չէի եկել, և դա, իհարկե, խանգարեց: Բայց առաջին խաղակեսից հետո, երբ հավաքականը պարտվում էր 0:2 հաշվով, ես չէի կարող այլ բանի մասին մտածել: Խաղալու ու հավաքականին օգնելու փափագ էի զգում:
Երկրորդ խաղակեսում բոլորն իրենց ֆանտաստիկ դրսևորեցին, իսկ ինձ համար խաղը կրկնակի կարևորություն ուներ: Նշանակություն չունի՝ որքան եմ ես պատրաստ ֆիզիկապես: Պրակտիկան խաղն է տալիս, և հենց նման դիմակայություններում էլ ես պետք է ապացուցեմ, որ կարող եմ խաղալ հիմնական կազմում: Եվ կապացուցեմ: Ես երբեք չեմ հանձնվի և կպայքարեմ ՄՅ-ի կազմում իմ տեղի համար»,-ասել է Մխիթարյանը:

7or.am