Աշխարհ

11.11.2016 14:00


Հայաստանի հավաքականն այսօր խաղալու է Չեռնոգորիայի հետ

Հայաստանի հավաքականն այսօր խաղալու է Չեռնոգորիայի հետ

2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում այսօր Երևանում Հայաստանի հավաքականը կխաղա Չեռնոգորիայի հետ։

Հանդիպմանը թիմերը մասնակցելու են E խմբի տարբեր բևեռներում գտնվելով՝ Չեռնոգորիան 7 միավորով Լեհաստանի հետ կիսում է 1-2 տեղերը, իսկ Հայաստանը 3 հանդիպումներից հետո ոչ մի միավոր չի հավաքել և հայտնվել է 6–րդ հորիզոնականում՝ ակտիվում ունենալով 1 իրացրած և 8 բաց թողած գնդակ։

Խմբից դուրս գալու հնարավորությունները Հայաստանի հավաքականը կպահպանի, եթե միայն հաղթի այսօրվա հանդիպմանը։

Հանդիպման սկիզբը՝ երևանյան ժամանակով 21:00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը