Աշխարհ

11.11.2016 11:44


Հիլարի Քլինթոնին գտել են անտառում (լուսանկար)

Հիլարի Քլինթոնին գտել են անտառում (լուսանկար)

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին ընտրություններից հետո առաջին անգամ նկատել են հասարակության մեջ։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն։ Սակայն դժվար կարելի է այն անվանել հայտնություն հասարակության մեջ։ Նյու Յորք նահանգի բնակչուհիներից մեկը, որտեղ և ապրում է Քլինթոնը, պատահաբար հանդիպել է նրան անտառում զբոսնելիս։

Կնոջ խոսքերով՝ նա սկզբում ճանաչել է Քլինթոնի ամուսնուն՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, և միայն հետո է հասկացել, որ վերջինիս հետ Հիլարին է։

«CNN» հեռուստաընկերության եթերով ցուցադրվել է Քլինթոնի հետ նրա լուսանկարը։

«Նա գրկեց ինձ, և առհասարակ, շատ ջերմ էր»,–նշել է կինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը