Աշխարհ

11.11.2016 11:50


«Le Monde»–ը հայտնել է Ֆրանսուա Օլանդի իմպիչմենտին պատրաստվելու մասին

«Le Monde»–ը հայտնել է Ֆրանսուա Օլանդի իմպիչմենտին պատրաստվելու մասին

Ֆրանսիայի գործադիր իշխանության ներկայացուցիչները նոյեմբերի 10–ին ստացել են նախագահ Ֆրանսուա Օլանդի իմպիչմենտի հարցով բանաձևի նախագիծը։ Այս մասին հաղորդում է «Le Monde»–ն։

Պարբերականի տվյալներով՝ նախագծի հեղինակներն են դարձել «Հանրապետականները»։ Այն ստորագրել է 79 պատգամավոր։

Փաստաթղթում նշվում է, որ նախագծի ստեղծման համար առիթ են հանդիսացել Ֆրանսուա Օլանդի կողմից ցուցաբերած «պետական գաղտնիքի պահպանման ոլորտում լիազորությունների կոպիտ խախտումները»։ Մասնավորապես, խոսքը «Նախագահը դա չպետք է ասի...» գրքում տեղ գտած հայտարարությունների մասին է։ Դրանում հրապարակված է Ֆրանսիայի ղեկավարի հետ անցկացրած 61 հարցազրույց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը