Քաղաքական դաշտում ճահճացած վիճակ է։ Կա նաև տեսակետ, որ սա փոթորիկներին նախորդող «հանդարտություն» է։ Թե իրականում ինչի հետ գործ ունենք, «հերձումը» ցույց կտա։ Ինչևէ։
Այս փուլում նկատվում է դեգրադացիայի սրացում. հստակ խոսքն ու ռացիոնալ միտքն իր տեղը զիջել են հնամաշ ձևակերպումներին, շոուներին, էժանագին ճղճղոցներին ու դեմագոգիային։
Նկատենք, որ սա շատ վտանգավոր իրավիճակ է, քանզի մեր պետության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներն այնպիսին են, որ քաղաքական վերնախավից պահանջում են այլ որակներ ու այլ մոտեցումներ։
Հայաստանի տնտեսական, քաղաքական ու արտաքին խնդիրների բնույթն այնպիսին է, որ քաղաքականությամբ զբաղվող մարդկանցից, լինեն նրանք իշխանության կամ ընդդիմության մեջ, պահանջվում է համապատասխան մտավոր մակարդակ և համարժեքություն։ Այլ կերպ ասած՝ պահանջվում է բարձր նշաձող։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն իր երեկվա ասուլիսով քաղաքական դաշտի համար սահմանեց այդ նշաձողը։
«Քաղաքական բոլոր հիմնական ուժերն իրենց առաջին դեմքով պարտավոր են հանրությանը կետ առ կետ ներկայացնել մեր առաջ ծառացած կարևորագույն հարցերի շուրջ իրենց տեսակետները։ Դա է որոշելու Հայաստանի ապագան, դա է որոշելու մեր ժողովրդի անվտանգությունը, դա է որոշելու մեր ժողովրդի բարեկեցությունը, դա է որոշելու պետության տեսլականը։
Ժողովուրդը պետք է հստակ իմանա, թե առաջնորդներից և քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչ լուծում է պատկերացնում տնտեսական քաղաքականության, Ղարաբաղի հարցում, Հարավային Կովկասում խաղաղության և տնտեսական ինտեգրացիոն գործընթացների և այլ հարցերում։
Ժողովուրդը պետք է հասկանա, որ իր ընտրությունից են կախված մեր երկրում խաղաղության և պատերազմի հավանականությունը, Հայաստանի զարգացման ուղին, տնտեսական աճը, ժողովրդի այս ծանր իրավիճակի թեթևացումը և կարևորագույն այլ հարցեր։
Իսկապես չի կարելի թույլ տալ, որ քաղաքական ուժերը թաքնվեն ընդհանուր ձևակերպումների և անհատական անպատասխանատվության շղարշի տակ»,– հայտարարեց Օսկանյանը, ապա ներկայացրեց իր ու կուսակցության մոտեցումները նշյալ թեմաներով։
Թե որ ուժն ինչպես կներկայանա հանրությանը և ինչ տեսակետներ կներկայացնի մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ, ժամանակը ցույց կտա։
Մեկ բան ակնհայտ է՝ եթե 2017–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական լուրջ փոփոխություններ չլինեն, տնտեսական կյանքում բեկում չարձանագրվի, ու մենք նոր որակի իշխանություն չունենանք, ապա դա կհանգեցնի արտագաղթի նոր ալիքին, տնտեսական է՛լ ավելի մեծ անկմանն ու մեր պաշտպանունակության թուլացմանը, ինչն իր հերթին կլկտիացնի մեր թշնամուն ու մենք կստանանք շատ ավելի ցավալի կորուստներ, քան ապրիլյան քառօրյայից հետո ստացանք։ Այնպես որ փոփոխություններն այլընտրանք չունեն, ինչպես որ այլընտրանք չունի այդ փոփոխություններն անկեղծորեն ցանկացողների համախմբումը։
Վարդան Օսկանյանը բարձր նշաձող է սահմանում

Կորյուն Մանուկյան