Աշխարհ

11.11.2016 11:40


Բրազիլիայի հավաքականը ջախջախել է Արգենտինային (տեսանյութ)

Բրազիլիայի հավաքականը ջախջախել է Արգենտինային (տեսանյութ)

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը Հարավային Ամերիկայի գոտում ջախջախել է Արգենտինայի հավաքականին ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության խաղերի ընտրական մրցաշարի տնային խաղում։

Բելու Հորիզոնտիում կայացած հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով՝ փոխանցում է ТАСС–ը։ Գոլի հեղինակ են դարձել Կոուտինյոն (24–րդ րոպեում), Նեյմարը (45-րդ րոպեում) և Պաուլինիոն (59–րդ րոպեում)։

Թիմերի կապիտանները՝ Նեյմարն ու Լիոնել Մեսսին, ովքեր միասին խաղում են իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի կազմում, առաջին անգամ ֆուտբոլային պաշտոնական հանդիպման ժամանակ խաղացել են միմյանց դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը