Աշխարհ

11.11.2016 10:16


Զինյալները քիմիական զենք են կիրառում Հալեպում (տեսանյութ)

Զինյալները քիմիական զենք են կիրառում Հալեպում (տեսանյութ)

Զինյալները օգտագործել են քիմիական զենք սիրիական Հալեպ քաղաքում։ Դրա ապացույցները ռուսական զինվորականները գտել են քաղաքի ծայրամասում հետախուզություն անցկացնելիս։

ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքերով՝ ՌԴ Զինված ուժերի Ճառագայթային քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի գիտական կենտրոնի մասնագետները հայտնաբերել են ահաբեկիչներին պատկանող չպայթած զինամթերք, որոնք պարունակել են թունավոր նյութեր։ Շարժական լաբորատորիայում անցկացված պայթած զինամթերքի բեկորների և հողի նմուշների հետազոտությունները ցույց են տվել, որ զինյալները, ամենայն հավանականությամբ օգտագործել են քլոր և սպիտակ ֆոսֆոր։

Կենտրոնի աշխատակիցները տեղանքի հետախուզություն են անցկացրել «1070» շրջանում (Հալեպի հարավարևմտյան ծայրամասում)՝ փոխանցում է ТАСС–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը