Նոր Սահմանադրությամբ կառավարման մոդելի փոփոխությամբ պայմանավորված՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններն, իսկապես, բացառիկ նշանակություն ունեն: Նախկինում նախագահական ընտրություններին, որոնք բացարձակ քաղաքական էին, հիմա փոխարինելու է գալիք խորհրդարանականը: Եվ այս առումով, ճիշտ ժամանակին է Վարդան Օսկանյանը ահազանգ հնչեցնում ու համախմբման կոչ անում: Ինչու չէ, նաև զգուշացնում է հանրությանն ու քաղաքական ուժերին, որ 2017-ի ընտրությունները ոչ թե պետք է դիտարկել սոցիալական կամ կենցաղային խնդիրներ լուծելու համատեքստում, այլ իրական և խորքային փոփոխությունների հրամայականի գիտակցման կարևորությամբ: Ժողովուրդը և քաղաքական ուժերը սա պետք է գիտակցեն և փորձեն համախմբվել՝ քաղաքական մենաշնորհը վերացնելու նպատակով:
«Քաղաքական մենաշնորհն ավելի մեծ չարիք է և ավելի մեծ վտանգ, քան մեր թշնամու ուղարկած փամփուշտները»,- իրավացիորեն նկատում է Օսկանյանը:
Վարդան Օսկանյանի ելույթում և հարցերի պատասխաններում հենց այս շեշտադրումն է: Առանց համախմբման դժվար է հասնել իշխանափոխության: Ընդ որում, պետք է համախմբվեն ոչ միայն Հայաստանի հայությունն ու ընդդիմադիր ուժերը, այլև համայն հայությունը:
«Մեր պետությունն իսկապես լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, բայց դրանից պետք է ոչ թե վախենալ կամ դրանք չնկատել, այլ խոսել բաց ու գտնել ճիշտ լուծումներ։ Բայց դա միայն հայաստանաբնակների խնդիրը, մարտահրավերը չէ, այլ ողջ հայության: Իսկ մեր խնդիրների լուծումը հնարավոր է ոչ միայն հայաստանյան, այլ ողջ հայության ջանքերով: Եվ երբ մենք խոսում ենք համախմբման մասին, մենք նկատի ունենք ոչ միայն հայաստանյան ուժերի, այլ ողջ հայության համախմբումը»,- հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահը:
Ողջունելի է, որ Սփյուռքում արդեն ստեղծվել է «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, արդեն իսկ հրապարկվել է «Գլոբալ հայերի» հայտարարությունը, իսկ Հայաստանում մեկնարկել է «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը: Սփյուռքյան ազդեցիկ շրջանակների ակտիվությունը Հայաստանում իրավիճակ փոխելու նախադրյալներ է ստեղծում:
Ի դեպ, Վարդան Օսկանյանը պատրաստ է մի կողմ դնել անձնական ամբիցիաները, եթե քաղաքական դաշտի հիմնական ուժերը համախմբվեն: Հավակնություններ դրսևորելուց կհրաժարվեն նաև «Համախմբում» կուսակցության անդամները, միայն թե կայանա նախընտրական դաշինքը և ձևավորվի այլընտրանքային բևեռ:
Շատ կարևոր էր նաև Վարդան Օսկանյանի այն դիտարկումը, որ քաղաքական ուժերը պետք է իրենց տեսակետները հրապարակավ հայտնեն երկրում տիրող իրավիճակի, Հայաստանի զարգացման ուղու, ժողովրդի ծանր վիճակը թեթևացնելուն միտված քայլերի և այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ:
«Իսկապես չի կարելի թույլ տալ, որ քաղաքական ուժերը թաքնվեն ընդհանուր ձևակերպումների և անհատական անպատասխանատվության շղարշի տակ։ Սա իմ այսօրվա հիմնական մեսիջներից մեկն է»,- ներկայացնելով հիմնական մեսիջը՝ ասաց նա:
Այն, որ պետք է ամեն ջանք գործադրել արդար և ազատ ընտրությունների միջոցով նոր որակի իշխանություն ձևավորելու համար, դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Մնում է նախընտրական հզոր դաշինքով հանդես գալ, ինչը կարող է իրական այլընտրանք լինել իշխանությանը (նաև մարտահրավեր), և իշխանափոխության հարցը կդառնա իրական:
Վարդան Օսկանյանի ահազանգն ու կոչը
Մի խումբ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հանդես է եկել ելույթով և նաև պատասխանել է լրագրողների հարցերին:

Կիմա Եղիազարյան