Քաղաքական

10.11.2016 17:35


«Համախմբում» կուսակցության պատգամավորներն առաջարկում են 5 անգամ նվազեցնել «կարմիր գծերի» տուգանքի չափը

«Համախմբում» կուսակցության պատգամավորներն առաջարկում են 5 անգամ նվազեցնել «կարմիր գծերի» տուգանքի չափը

Պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորներն առաջարկում են ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու օրենքով սահմանված տեղական տուրքը մեկ ժամվա համար չվճարելու համար տուգանքի չափը 5000 դրամից իջեցնել 1000 դրամ: Այս մասին հայտնում է «hetq.am»–ը։

Ըստ նախագծի հեղինակների՝ Երևան քաղաքի ավագանին, հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի պահանջները, Երևանի տարածքում սահմանել է ավտոկայանատեղի տուրքերի հետևյալ դրույքաչափերը՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ, մեկ օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ, և մեկ տարվա համար՝ 12000 դրամ:

«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 1247-րդ հոդվածի համաձայն՝ սահմանված տեղական տուրքը չվճարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5000 դրամ:

Հեղինակները նշում են, որ մեկ ժամվա համար սահմանված 100 դրամը չմուծելու դեպքում օրենսգրքով սահմանվում է 5000 դրամ տուգանք, ինչն ավելին է, քան երկու ամսվա համար նախատեսված ավտոկայանատեղի տուրքը, և առաջացնում է անհամաչափ մեծ պատասխանատվություն տվյալ իրավախախտման համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը