«Եթե Թրամփը ռադիկալ փոփոխություններ անի երկրի ներսում, չի կարող դրանք չանել նաև երկրից դուրս». Ե. Բոզոյան
Նոյեմբերի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացել են նախագահական ընտրություններ, որտեղ հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Նրա հաղթանակից հետո քաղաքագիտական և փորձագիտական շրջանակներում սկսեց շրջանառվել հետևյալ թեզը. Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի, հիմնական փոփոխությունները կլինեն Միացյալ Նահանգների ներքին կյանքում: Այդ տեսակետի հետ, սակայն, համամիտ չէ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Ըստ նրա՝ եթե Թրամփը ռադիկալ փոփոխություններ անի երկրի ներսում, չի կարող դրանք չանել նաև երկրից դուրս: Այդ մասին նա ասել է Vesti.am-ի հետ զրուցում:
-Թրամփը էլիտաներից տաբերվող մարդ է իր մտածողությամբ, պահվածքով և գործելաոճով: Կարծում եմ, որ իսկապես հիմնական փոփոխությունները կանցկացնի Միացյալ Նահանգներում, բայց ցանկացած երկրի արտաքին քաղաքականություն ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է,- նշել է Բոզոյանը:
Նրա կարծիքով, Դոնալդ Թրամփի՝ նախագահ դառնալուց հետո միջազգային լարվածությունը կթուլանա և Ռուսաստանի հետ հարաբերությունները կբարելավվեն:

Աղբյուրը՝ Vesti.am