Աշխարհ

10.11.2016 15:20


«Երկուսս էլ սիրում ենք հայհոյել». Ֆիլիպինների նախագահը՝ իր և Թրամփի նմանության մասին

«Երկուսս էլ սիրում ենք հայհոյել». Ֆիլիպինների նախագահը՝ իր և Թրամփի նմանության մասին

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել երկու երկրների հարաբերությունները։ Այս մասին հայտնում է CNN–ը։ Ֆիլիպինների նախագահը պատմել է իր և Թրամփի նմանության մասին։

«Մենք ընդհանուր գիծ ունենք. երկուսս էլ սիրում ենք հայհոյել։ Փոքր մի բան, և երկուսս էլ հայհոյում ենք բոլորին։ Մենք «նույնն ենք»,–ասել է Դուտերտեն։

Նա նաև հավելել է՝ մտադիր է ռազմածովային զորավարժություններ իրականացնել ԱՄՆ–ի հետ։

Հիշեցնենք՝ Դուտերտեն քանիցս անվայել արտահայտություններ է թույլ տվել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի հասցեին՝ սպառնալով խզել ռազմական համագործակցությունն այդ երկրի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը