Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է համագործակցել ԱՄՆ 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե նրա քաղաքականությունն արդարացնի Սիրիայի հույսերը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
«Դամասկոսը հույս ունի, որ Թրամփի օրոք ԱՄՆ–ը կդառնա ահաբեկչության դեմ պայքարի ակտիվ մասնակից։ Եթե գործչի քաղաքականությունը համընկնի մեր սպասումների հետ, Դամասկոսը բաց կլինի ԱՄՆ–ի և այլ երկրների հետ ցանկացած տիպի համագործակցության համար, որոնք հարգում են Սիրիայի ինքնիշխանությունը և չեն խառնվում սիրիացիների գործերին»,–ասել է նա։
Սիրիան պատրաստ է համագործակցել Թրամփի հետ

7or.am