WSJ–ն հայտնել է Թրամփի վարչակազմի հիմնական պաշտոններում առաջադրված թեկնածուների անունները
Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփի անցումային թիմը, որը հաղթանակ է գրանցել ԱՄՆ նախագահական ընտրություններում, անցել է պաշտոնյաների ցուցակը կազմելուն, ովքեր առանցքային պաշտոններ են զբաղեցնելու նախագահական նոր վարչակազմում։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը։
Պարբերականը հայտնում է, որ երկրի գլխավոր դատախազի պաշտոնի համար դիտարկվում է 2 թեկնածու։ Նրանցից մեկը Նյու Ջերսի նահանգի նահանգապետ Քրիս Քրիսթին է, իսկ երկրորդը՝ Արքանզանսի նահանգապետ Ասա Հաթչինսոնը։
Պարբերականի տվյալներով՝ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի պաշտոնում կարող են նշանակել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, բժիշկ Բեն Քարսոնին կամ Լուիզիանայի նահանգապետ Բոբի Ջինդլին։
WSJ–ի կարծիքով Թրամփի վարչակազմի հիմնական գործիչները կարող են դառնալ Նյու Յորքի նախկին նահանգապետ Ռուդի Ջուլիանին և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը։
Բացի այդ, Թրամփի անցումային թիմն այժմ զբաղվում է 2017թ. հունվարի 20–ին երդմնակալության արարողությունից հետո առաջին ամսվա համար նախատեսված՝ միլիարդատիրոջ հիմնական միջոցառումների ցուցակի կազմմամբ։

7or.am