Աշխարհ

10.11.2016 10:42


Ինտերպոլը նոր նախագահ ունի

Ինտերպոլը նոր նախագահ ունի

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նոր նախագահ է ընտրվել Չինաստանի հանրային անվտանգության նախարարի տեղակալ Մեն Հունվեյը: Այս մասին նշվում է Ինտերպոլի թվիթթերյան էջում։

ՌԻԱ «Նովոստիի»–ի փոխանցմամբ՝ Մեն Հունվեյին ընտրել են Ինդոնեզիայում անցկացվող Ինտերպոլի Գլխավոր վեհաժողովի 85-րդ նստաշրջանի ընթացքում: Չինաստանի ներկայացուցիչը փոխարինել է կազմակերպությունը 2012–ից ղեկավարող ֆրանսուհի Միրեյ Բելեստրազիին։

Նոյեմբերի 7-10-ն Ինտերպոլի անդամ 161 երկրի ավելի քան 1.3 հազար ներկայացուցիչ Բալիում քննարկում է ահաբեկչությանը, կազմակերպված հանցավորությանն ու կիբերհանցագործությանը հակազդելու հարցերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը