Աշխարհ

10.11.2016 10:05


ԱՄՆ–ում բողոքի ակցիաներ են սկսվել հաղթանակած Թրամփի դեմ

ԱՄՆ–ում բողոքի ակցիաներ են սկսվել հաղթանակած Թրամփի դեմ

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո, ի նշան բողոքի, հազարավոր ամերիկացիներ են դուրս եկել փողոց։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Նշվում է, որ Նյու Յորքում ու Չիկագոյում ցուցարարների թիվը հասնում է հազարների, իսկ Ֆիլադելֆիայում և Բոսթոնում՝ մի քանի հարյուրի։ Օսթինում ըմբոստացել է մոտ 400 մարդ։

Բողոքի նոր ակցիաներ են ծրագրվում Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում և Օքլենդում։

РИА «Новости»–ի տվյալներով՝ Վաշինգտոնում Թրամփի դեմ փողոց դուրս եկածների թիվը հասնում է 500–ի։ Ամբոխը շարժվում է Սպիտակ տան ուղղությամբ։

Բողոքարարները հանրապետականին մեղադրում են ռասիզմի մեջ և իրենց անհամաձայնությունն են հայտնում Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նրա մտադրության առնչությամբ։

Ավելի վաղ էլ Վաշինգտոնում Ամերիկյան համալսարանի հարյուրավոր ուսանողներ, ի նշան Թրամփի դեմ իրենց բողոքի, ԱՄՆ մի քանի դրոշ էին այրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը