Կարծիք

10.11.2016 07:40


Ամերիկայում ժողովուրդն է որոշում նախագահին, այլ ոչ թե բանկերն ու Ուոլ Սթրիթը

Ամերիկայում ժողովուրդն է որոշում նախագահին, այլ ոչ թե բանկերն ու Ուոլ Սթրիթը

Թրամփի ընտրվելու մասին մի քանի բան էլ գրեմ։

Իրականում սկզբից քչերն են հավատացել, որ Թրամփը շանս ունի, բայց արդյունքում հաղթել է։ Ընտրության վերջնական փուլում ձայները միշտ էլ իրար մոտ են եղել․ մինչև FBI-ի վերջին նամակների ստուգումը թվում էր, թե Հիլարին հաստատ հաղթելու է, բայց Ջեյմսի նամակից հետո Հիլարիի հաղթանակը հարցականի տակ դրվեց, ու հարցը փակելուց հետո թվում էր, թե Հիլարին եկավ իր նախնական դիրքին, բայց արդյունքում՝ չեկավ։

Ամբողջ ամերիկյան իսթաբլիշմենթն աջակցել է Հիլարիին, նույնիսկ հանրապետականների մեծ մասը, գրեթե բոլոր առաջատար թերթերն աջակցել (endorse) են վերջինիս, բայց Թրամփը հաղթել է։ Սա լավագույն ապացույցն է այն բանի, որ Ամերիկայում ժողովուրդն է որոշում նախագահին, այլ ոչ թե ոնց որ կոնսպիրոլոգներն են սիրում ներակայացնել՝ բանկերն ու Ուոլ Սթրիթը։ Սա ամերիկյան ժողովրդավարության ամենամեծ առանձնահատկությունն է։

Այս պահի դրությամբ՝ Հիլարին 235 հազար ավել ձայն ունի, բայց չի հաղթել ընտրիչների ինստիտուտի առանձնահատկության պատճառով, որովհետև հաղթողը նահանգից ստանում է ընտիչների բոլոր ձայները, Թրամփի բախտն էստեղ էլ է բերել։

Կարծես վերջին երեք ընտրություններում ամերիկյան ժողովուրդը նաև իսթաբլիշմենթի դեմ է ընտրում։ Օրինակ՝ Օբամայի հաղթանակը ևս Թրամփի օրինակին շատ նման է, որովհետև «օդից էր իջել», 2005-ին դարձավ սենատոր, իսկ 2008-ին նախագահ, էդ ժամանակ էլ քչերն էին հավատում, որ Օբաման շանս ունի, բայց ժողովուրդն իր ձայնը տվեց։

Ամերիկյան մեդիայի համար էս ընտրությունները նաև թեստ էին, որի ընթացքում հիմնականում ձախողել են։ Երևի իրենց մշտական հրապարակումները, որ Հիլարին հաղթում է, շատերին չմասնակցելու համոզվածություն է տվել, իսկ Թրամփի աջակիցներին ավելի ջղայնացրել, որ գնան ընտրատեղամաս։

Վերջում դնեմ հանրապետականների ու դեմոկրատների վերջին 3 ընտրությունների ձայների քանակը․

Հանրապետական․

ՄակՔեյն 2008- 59,948,323,
Ռոմնի 2012- 60,933,504,
Թրամփ 2016- 59,418,100։

Դեմոկրատներ․

Օբամա 2008- 69,498,516,
Օբամա 2012- 65,915,795,
Հիլարի 2016- 59,623,047։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը