Կարծիք

09.11.2016 22:03


Թրամփի իսկական ազգանունը եղել է Դրամբյան

Թրամփի իսկական ազգանունը եղել է Դրամբյան

Աշխարհի արարման հեղինակ, տիեզերանվաճ հայ ժողովուրդն, ի դեմս Դոնալդ Թրամփի, բացահայտեց ևս մեկ ծագումով հայի:
Այո՛, այո՛, թանկագին հայություն, Թրամփի իսկական ազգանունը եղել է Դրամբյան:
Դոնալդը Հայաստանի պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի «դվայուրոդնի» քեռու տղան է (մորական ազգանունն է ընտրել):
Խե՜ղճ արվեստաբանը՝ Ռուբեն Դրամբյանը, վախճանվեց 1991 թվականին, 99 տարեկան հասակում՝ այդպես էլ չհասցնելով տեսնել իր «դվայուրոդնի» քեռու տղային: Սակայն պահպանվել է նրանց նամակագրությունը, որում Ռուբենը Դոնալդին պատմում է պատկերասրահի նկուղներում պահվող Հայոց ցեղասպանության թեմայով ստեղծված բազմաթիվ կտավների մասին: Գործարար «դվայուրոդնի» քեռու տղան խոստացել է ոչ միայն վերականգնել այդ կտավները, այլև նախագահ ընտրվելուց հետո ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Տիեզերանվաճ հայ ժողովո՛ւրդ, սպասեք Թրամփ-Դրամբյանի ապրիլի 24-ի ելույթին:

ՄԱԳաԳԱՂԹ.ամ

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը