Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:
«Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները` Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը: Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի և նվաճումների ժամանակաշրջան»,- մասնավորապես նշված է այդ ուղերձում:
Սկսենք վերջից, քանի որ շատ զավեշտական է: Թրամփը կարող է հանգիստ շունչ քաշել, որովհետև Սարգսյանը հավատում է իրեն, որ ջանք չի խնայի առաջիկա տարիներն ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի և նվաճումների ժամանակաշրջան: Իսկ Հայաստանում ոչ միայն վերելքի կամ նվաճումների, այլև նոր վերելքի ու սովորական հաջողությունների մասին խոսք լինել չի կարող: Այն, ինչ պետք է ինքը Սարգսյանն արած լիներ նախագահության երկրորդ ժամկետը գլորելու ժամանակահատվածում, չի՛ արել, բայց հավատում է, որ այդ ամենը Թրամփը կանի Ամերիկայի համար:
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների ժողովրդի՝ նորընտիր նախագահի գիտելիքներն ու փորձառությունը, առաջադրած տեսլականն ու մոտեցումները գնահատելուն, ապա պետք է նկատել, որ, ի տարբերություն ՀՀԿ ղեկավարի, հանրապետական Թրամփը սեփական ժողովրդի գնահատանքը տոկոս խփելով չի «վաստակել»: Եվ, թերևս, այդ է պատճառը, որ ԱՄՆ նախագահները (43-րդ և 44-րդ) թե՛ 2008-ին, և թե՛ 2013-ին ՀՀ նախագահ ընտրվելու և վերընտրվելու կապակցությամբ շնորհավորհական ուղերձներ չհղեցին Սերժ Սարգսյանին:
Ավելին՝ 2008-ից մինչ օրս այդպես էլ Սերժ Սարգսյանին ԱՄՆ նախագահները չհյուրընկալեցին Սպիտակ տանը: Մինչդեռ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներին իրենց պաշտոնավարման տարիներին յուրաքանչյուրին երկու անգամ ԱՄՆ նախագահները հյուրընկալել են Սպիտակ տանը:
Հանրապետական Թրամփը և տոկոսխփոցին

Կիմա Եղիազարյան