Թրամփը տեր կանգնեց Ամերիկյան երազանքին. իսկ ո՞րն է Հայկական երազանքը
ԱՄՆ նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ամերիկյան ժողովրդավարության մահվան մասին դատողությունները խիստ չափազանցված են։
Թրամփը դուրս եկավ փտախտի նշաններ ցույց տվող պետական համակարգի, դեգրադացված քաղաքական վերնախավի ու ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհի միակ գերտերության կարգավիճակից այլասերման ենթարկված ամերիկյան քաղաքականության դեմ։ Եվ հաղթեց։
Փաստորեն, Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերն այնպիսի մեխանիզմ են դրել պետական համակարգի հիմքում, որ այն ինքնաբուժման հնարավորություններ ունի։ Համակարգն այդ ունի յուրաքանչյուրի համար սեփական երազանքն իրականություն դարձնելու մեխանիզմ, որն ընդունված է «Ամերիկյան երազանք» կոչել։
Բոլորի համար էլ պարզ է, որ Թրամփը, մեղմ ասած, իդեալական նախագահ չէ։ Բայց ի դեմս Քլինթոնի՝ ԱՄՆ–ը կունենար շատ ավելի վատ տարբերակ։
Եթե Քլինթոնը դառնար նախագահ, ապա կստացվեր, որ վերջին երեսուն տարվա ընթացքում, մի քանի տարվա ընդմիջումը չհաշված, ԱՄՆ–ում իշխանությունը պատկանելու էր երկու ընտանիքի՝ Բուշերի և Քլինթոնների։
Ամբողջ աշխարհում կլանայնության դեմ քարոզող և ժողովրդավարություն տարածող (իսկ որոշ տեղերում՝ պարտադրող) ԱՄՆ–ի համար Քլինթոնի հաղթանակը կլիներ խոշոր պարտություն։ Ամերիկյան ժողովուրդը մերժեց պարտությունը և ցույց տվեց, որ ժողովրդավարությունն ու ազատ մրցակցության պաշտպանությունն իր համար գերագույն արժեք են, և ինքը պատրաստ է տեր կանգնել այդ արժեքին։ Ասել է թե՝ ամերիկացիները ընտրեցին ոչ թե Թրամփին, այլ քվեարկեցին իշխանական համակարգի դեմ ու հանուն «Ամերիկյան երազանքի»։
Հայաստանի տիպի երկրների քաղաքացիներիս համար ամերիկյան ընտրությունը պետք է լինի դրական ուղենիշ։
Երկրի իրական տերը քաղաքացին է (ոչ թե պաշտոնյան), և եթե քաղաքացին համարձակվում է տեր կանգնել իր երկրին, ապա այն ունենում է ապագա։

Կորյուն Մանուկյան