Տնտեսական

09.11.2016 13:45


ԱՊՊԱ ոլորտում որոշ զեղծարարություններ փորձաքննությամբ հաստատվել են

ԱՊՊԱ ոլորտում որոշ զեղծարարություններ փորձաքննությամբ հաստատվել են

ԱՊՊԱ ոլորտում զեղծարարության կասկածներ կան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

–Որոշ զեղծարարություններ փորձաքննությամբ հաստատվել են, և դրանցից մի քանիսի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, իսկ մյուսներն ընթացքի մեջ են:

Բանախոսը նաև նշել է՝ 2016–ի մարտին ԱՊՊԱ ոլորտում ներդրված պատահարների ինքնություն գրանցման համակարգի ներդրման արդյունքում գործընթացներն արագացվել են, և ներկայացրել է վիճակագրական տվյալներ.

–2016 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, 2015թ. նույն ամիսների համեմատ, հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը 26 % աճ է արձանագրել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը