Լրահոս

09.11.2016 10:18


Սերժ Սարգսյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Սերժ Սարգսյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նրա աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակներում Սարգսյանն առանձնազրույց կունենա Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հետ:

Նախատեսված են նաև հանդիպումներ Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի, Շարժայի կառավարիչ շեյխ դոկտոր Սուլթան ալ Քասիմիի, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր Բին Զայեդ Ալ-Նահյանի հետ:

Սերժ Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններում կայցելի նաև Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ, հանդիպում կունենա ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ:

Հայ-էմիրաթական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Այս խորագրի վերջին նյութերը