Առանցքային Օհայոն և Ֆլորիդան սատարել են Դոնալդ Թրամփին (լրացված, տեսանյութ)
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է առանցքային Ֆլորիդա նահանգում․ այն նրան ընտրիչների ևս 29 ձայն է ապահովել։
Այս ընտրություններում Ֆլորիդան Թրամփի համար առավել կարևոր նահանգն էր։ Գրեթե բոլոր սցենարների դեպքում, որպեսզի ստանար հաղթանակի համար անհրաժեշտ 270 ընտրիչների ձայնը, Հանրապետականի թեկնածուն Ֆլորիդայում պարտադիր պետք է հաղթանակ տոներ։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն։
Նախկինում հանրապետական Ջորջ Բուշ կրտսերը և դեմոկրատ Բարաք Օբաման երկու անգամ հաղթել են այդ նահանգում և դարձել նախագահ։
Հատկանշական է, որ համառ պայքարից հետո Թրամփը հաղթանակ է տոնել առանցքային Օհայո նահանգում ևս։ Պատմության մեջ հանրապետական դեռ ոչ մի թեկնածու ԱՄՆ նախագահ չի դարձել, եթե չի հաղթել այդ նահանգում։
***
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է Նևադա նահանգում։ Այս մասին հայտնում է «NBC New»–ը։ Այդկերպ Քլինթոնը հավաքել է ընտրիչների 215 ձայն (47,2%)։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քլինթոնը հաղթել էԿալիֆոռնիա, Իլինոյս, Նյու Ջերսի, Վիրջինիա, Վաշինգտոն և Օրեգոն նահանգներում։
***
Թրամփը հաղթել էԿենտուկի, Ինդիանա և Այովա, Արևմտյան Վիրջինիա, Ալաբամա, Հարավային Քարոլինա, Թեննեսի, Օքլահոմա, Հյուսիսային Դակոտա, Վայոմինգ, Հարավային Դակոտա, Քանզաս, Արքանզաս, Տեխաս, Լուիզիանա, Մոնտանե, Միսսուրի նահանգներում։ Այս մասին հայտնում է «NBC News»–ը։
***
Ըստ «The New York Times»–ի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում 95% հավանականությամբհաղթելու է հանրապետական Դոնալդ Թրամփը։
***
ԱՄՆ–ում ավարտվել են նախագահական ընտրությունները։ Վերջին ընտրատեղամասերը փակվել են Ալյասկա նահանգում։
Առանցքային Օհայոն և Ֆլորիդան սատարել են Դոնալդ Թրամփին (լրացված, տեսանյութ)
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է առանցքային Ֆլորիդա նահանգում․ այն նրան ընտրիչների ևս 29 ձայն է ապահովել։
Այս ընտրություններում Ֆլորիդան Թրամփի համար առավել կարևոր նահանգն էր։ Գրեթե բոլոր սցենարների դեպքում, որպեսզի ստանար հաղթանակի համար անհրաժեշտ 270 ընտրիչների ձայնը, Հանրապետականի թեկնածուն Ֆլորիդայում պարտադիր պետք է հաղթանակ տոներ։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն։
Նախկինում հանրապետական Ջորջ Բուշ կրտսերը և դեմոկրատ Բարաք Օբաման երկու անգամ հաղթել են այդ նահանգում և դարձել նախագահ։
Հատկանշական է, որ համառ պայքարից հետո Թրամփը հաղթանակ է տոնել առանցքային Օհայո նահանգում ևս։ Պատմության մեջ հանրապետական դեռ ոչ մի թեկնածու ԱՄՆ նախագահ չի դարձել, եթե չի հաղթել այդ նահանգում։
***
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է Նևադա նահանգում։ Այս մասին հայտնում է «NBC New»–ը։ Այդկերպ Քլինթոնը հավաքել է ընտրիչների 215 ձայն (47,2%)։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քլինթոնը հաղթել էԿալիֆոռնիա, Իլինոյս, Նյու Ջերսի, Վիրջինիա, Վաշինգտոն և Օրեգոն նահանգներում։
***
Թրամփը հաղթել է Կենտուկի, Ինդիանա և Այովա, Արևմտյան Վիրջինիա, Ալաբամա, Հարավային Քարոլինա, Թեննեսի, Օքլահոմա, Հյուսիսային Դակոտա, Վայոմինգ, Հարավային Դակոտա, Քանզաս, Արքանզաս, Տեխաս, Լուիզիանա, Մոնտանե, Միսսուրի նահանգներում։ Այս մասին հայտնում է «NBC News»–ը։
***
Ըստ «The New York Times»–ի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում 95% հավանականությամբ հաղթելու է հանրապետական Դոնալդ Թրամփը։

7or.am