Աշխարհ

08.11.2016 16:55


ԵՄ–ն մեծ մտահոգությամբ է հետևում Թուրքիայում կատարվող իրադարձություններին

ԵՄ–ն մեծ մտահոգությամբ է հետևում Թուրքիայում կատարվող իրադարձություններին

«Եվրամիությունը և նրա անդամ երկրները մեծ մտահոգությամբ են հետևում Թուրքիայում կատարվող իրադարձություններին»,- ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։

Նրա խոսքով՝ ԵՄ–ին մտահոգում են ինչպես Թուրքիայում մահապատժի արգելքը հանելու բանավեճերը, ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունները, այնպես էլ խոսքի ազատության շարունակական ոտնահարումները, լրատվամիջոցների փակումը։

Մոգերինին նշել է՝ Եվրամիությունը կոչ է անում Թուրքիային պաշտպանել երկրում ժողովրդավարական նորմերն ու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատություններն ու արդար դատավարության իրավունքը, ինչը համապատասխանում է թեկնածու երկրի ստանձնած պարտավորություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը