Աշխարհ

08.11.2016 16:05


ՌԴ ՊՆ–ն կգնի Թուրքիայի և Սիրիայի արբանյակային լուսանկարները

ՌԴ ՊՆ–ն կգնի Թուրքիայի և Սիրիայի արբանյակային լուսանկարները

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է պատվեր՝ Թուրքիայի և Սիրիայի տեղանքի արբանյակային լուսանկարները ձեռք բերելու հարցով։ Համաձայն առաջ քաշած պայմանների՝ նկարահանումը պետք է իրականացվեր 2006–ից ոչ ուշ, իսկ նկարահանումների որակը պետք է կազմեր ոչ պակաս քան 2,5 մետր պիքսելի համար։ Այս մասին հաղորդվում է «военное.рф.»–ի կայքում։

Տեխնիկական առաջադրանքի մեջ նշված է նաև հետևյալ տեղեկատվութունը.

«Երկրի հեռահար զոնդավորման նյութերը պետք է ստացվեն ձյան բացակայության ընթացքում, հորիզոնից Արևի բարձրությունը պետք է կազմի ոչ պակաս, քան 20 աստիճան, և ամպերի պատկերները չպետք է գերազանցեն ավելի քան 5%–ը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը