Նոյեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով իտալացի գործընկերոջ այցը Հայաստան՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար։ Նա կարևորել է Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցելությունը Հայաստան՝ ընդգծելով, որ այցի ընթացքում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ նոր համաձայնություններ ձեռք կբերվեն։
Շնորհակալություն հայտնելով իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար, Իտալիայի արտգործնախարարը շեշտել է, որ Իտալիան շահարգրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ և պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ:
Էդվարդ Նալբանդյանն ու Պաոլո Ջենտիլոնին մտքեր են փոխանակել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնակվելիք քայլերի շուրջ, անդրադարձան մոտ երեք տասնյակ փաստաթուղթ ընդգրկող իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, քննարկեցին միջխորհրդարանական շփումներին, առևտրատնտեսական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները, կարևորեցին գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացումը:
Նախարար Նալբանդյանը կարևորել է մշակույթի ոլորտում հաստատված հայ-իտալական սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում շեշտվել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին ստորագրվելիք համատեղ հայտարարությունը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Իտալիայի կառավարության աջակցությունն այս ոլորտում:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել պաշտպանական ոլորտում համագործակցությամբ` այս համատեքստում արժևորելով իտալական զորախմբի հետ համատեղ ծառայություն իրականացնող հայ խաղապահների առաքելությունը Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում։
Նախարարները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները:
Անդրադարձ է եղել մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում տեղի ուենցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին, միգրացիոն հոսքերին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։
Հանդիպման օրակարգային հարցերի թվում է եղել նաև ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:
Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է Իտալիայի` որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկրի դիրքորոշումը` սատարելու եռանախագահների ջանքերին և նրանց կողմից որպես մեկ ամբողջություն առաջարկվող միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, հիման վրա հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հասնելու համար:
Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը, ապա հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
ՀՀ և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցը