Քաղաքական

08.11.2016 14:03


Հովհաննես Մարգարյանը հրաժարվում է Գյումրու ավագանու անդամի մանդատից

Հովհաննես Մարգարյանը հրաժարվում է Գյումրու ավագանու անդամի մանդատից

ԱԺ պատգամավոր, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՎԿ կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանը, օրենքի համաձայն, գրավոր դիմել է Ազգային ժողովի նախագահին և Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ իր մանդատից հրաժարվելու մասին:

«Մենք մեր ամբողջ թիմով հրաժարվել ենք մանդատներ ստանալուց: Իմ մանդատը գողացել են, մենք պայաքարում ենք, որպեսզի հետ բերենք մեր մանդատները»,-«Zham.am»-ի հետ զրույցում մանրամասնեց Մարգարյանը:

Նա նշեց, որ շուտով կդիմեն Սահմանադրական դատարան, որպեսզի բողոքարկեն ՏԻՄ օրենքի սահմանադրականությունը և վերականգնեն իրենց մանդատների իրական թիվը:

Նա նշեց նաև, որ մանդատներից հրաժարվել են նաև Գյումրիի ավագանի անցած ԲՀԿ և ԳԱԼԱ կուսակցությունները` համաձայն ստորագրված փաստաթղթի:

Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իրենք համարում են, որ Գյումրին ընտրված քաղաքապետ չունի:

«Գյումրին ընտրված քաղաքապետ չունի, դրա համար էլ դիմում ենք: Մեր պատկերացումներով՝ դա օրենքի հակասություն է: ՏԻՄ օրենքը ոտնատակ է արվել, պետք է իր հարցը դրվեր քվեարկության ավագանիների կողմից, իսկ ինքն իրեն հռչակել է քաղաքապետ»,-ասաց նա:

Մանրամասները՝ «Zham.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը