Հայաստանին նոր կյանք «նվիրելու» միակ ձևը իշխանությունից ձեր հրաժարումն է
Սոցցանցերում բուռն քննարկման նյութ է դարձել հիմնանորոգված, սարքավորումներով հագեցած Արյունաբանական կենտրոնի մասնաշենքի բացման մասին «պատմող» տեսանյութը, որում «գիդի» դերում հանդես է գալիս առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ի դեպ, այստեղ կա նաև ցողունային բջիջների հավաքագրման բաժանմունք: Այսինքն, այս կենտրոնում, որը նորոգվել ու վերաբացվել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ, բուժվելու են ոչ միայն երեխաները, այլև մեծերը:
Նախ՝ զարմանք է հարուցում այն, որ տարատեսակ կենտրոնների բացումները «համընկնում» են նախընտրական փուլի մեկնարկների հետ: Թեև, Շարմազանովն ամեն անգամ նման դիտարկումներին հակադարձում է՝ ասելով, թե ՀՀԿ-ն աշխատում է միշտ և օրնիբուն, ոչ թե միայն նախընտրական շրջաններում, բայց դե, տեսել ենք իշխող ուժի և նրա ղեկավարի «աշխատանքը» հերթական ընտրություններից հետո, երբ տոկոս են խփում և դինջ քնում են մինչև հաջորդ ընտրությունների նախընտրական փուլի մեկնարկը: Սույն Արյունաբանական կենտրոնի բացման «տուրն» էլ նույն նախընտրական տրամաբանության շրջանակներում է: Ինչպես գազի, հոսանքի սակագների չնչին նվազեցման որոշումները, որոնց մասին իշխանությունը հիմա «հանկարծ» հիշեց, մասնավորապես գազի գինը իջեցնելով 7 դրամի չափով, այն էլ միայն հունվարի 1-ից: Այսինքն՝ հունվար, փետրվար, մարտ ամիսներին «արխային տաքացող» ժողովուրդը կարող է խնայել 21 դրամ: Այսքան ընտրակաշառք է հասնում նրան (քանզի համապատասխան հանձնաժողովը չի էլ հերքում, որ նման «հոգատարություն» արտահայտող որոշումների կյանքը կարող է տևել մեկ տարի): Ինչևէ:
Սոցցանցերում ոմանց զայրացրել է նախադասության մի մասը հայերենով, մի մասը ռուսերենով արտաբերող Ռիտա Սարգսյանի բավական ակտիվ գովազդային խոսքը (թեպետ, հանուն արդարության, պետք է նկատել, որ նրա կողակիցն այդքանն էլ չի կարողանում առանց թղթի արտահայտել: Իսկ եթե թուղթ չկա, գիտենք՝ ինչեր է ասում. չմոռանանք նաև Պոզների հետ նրա հարցազրույցը):
Զայրացողներն իրավացի են, քանզի նոր Սահմանադրությամբ էլ, փառք Աստծո, պահպանվեց հայտնի դրույթը, որ ՀՀ-ում պաշտոնական լեզուն գրական հայերենն է: Իսկ այդ ընտանիքի գլուխն արդեն 25 տարի բարձր պաշտոններ է զբաղեցնում, և պարզապես գոնե ՀՀ Սահմանադրությունը պետք է հարգեին և մայրենի լեզուն պատշաճորեն սովորեին (ռեպետիտորներ վարձելու փող հաստատ կգտնվեր):
Տեսանյութը դիտողների «տհաճ ռեակցիան» միայն լեզվի մասով չի սահմանափակվում: Ի՜նչ մի մեծ բան է արվել, երբ դա պետք է վաղուց արված լիներ:
Նույնիսկ չես էլ հասկանում՝ հիմա էս կենտրոնը ընտանեկան բիզնե՞ս է, թե՞ հանրային սեփականություն հանդիսացող օբյեկտ (40-50 հազար դոլարով այդ ո՞ր մի թշվառ ընտանիքի երեխան կարող է այս կենտրոնում բուժում ստանալ և կյանք վերադառնալ), որը բերել ու խոթում են մեր աչքը հե՛նց նախընտրական փուլի մեկնարկից առաջ:

Կիմա Եղիազարյան