Աշխարհ

08.11.2016 13:30


Պեսկով. «Կրեմլում հետևում են ԱՄՆ նախագահի ընտրություններին»

Պեսկով. «Կրեմլում հետևում են ԱՄՆ նախագահի ընտրություններին»

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հետևում է ինչպես ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին, այնպես էլ մյուս կարևոր իրադարձություններին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Դուք տեսնում եք, որ Կրեմլն իր օրակարգն ունի։ Մենք լարված դրանով ենք զբաղվում, դա է գլխավորը։ Անշուշտ, ԱՄՆ նախագահական ընտրությունները կարևոր իրադարձություն են, որոնց մենք, իհարկե, հետևում ենք միջազգային մյուս իրադարձությունների հետ»,–նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը