Աշխարհ

08.11.2016 13:10


ՌԴ ԱԳՆ. «ԱՄՆ-ից դիվանագետների ներկայությունը ՌԴ բոլոր ընտրություններին անցանկալի է»

ՌԴ ԱԳՆ. «ԱՄՆ-ից դիվանագետների ներկայությունը ՌԴ բոլոր ընտրություններին անցանկալի է»

Այսուհետ ամերիկացի դիվանագետների ներկայությունը Ռուսաստանի բոլոր ընտրություններին անցանկալի է. ՌԴ ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ–ին։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտնել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

Վերջինը նշել է՝ Ռուսաստանը կարգելի ամերիկացի դիվանագետներին դիտարկել ընտրությունները՝ ի պատասխան Վաշինգտոնի համանման քայլի։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ԱՄՆ ՀԴԲ–ն ճնշում է գործադրում ռուս դիվանագետների վրա՝ ԱՄՆ նախագահի ընտրություններին ընտրատեղամասերին մոտ չթողնելու նպատակով։

«Մենք դրանից մեր եզրակացություններն արել ենք», - շեշտել է Ռյաբկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը