Հիվանդանոցը վերանորոգելը պետք չէ որպես մեծ բարեգործություն մատուցել
Ամբողջ լրահոսս ողողված է հիվանդանոցը վերանորոգելու մասին հայտնի տեսանյութով, և ամենահետաքրքիրն այն է, որ հիմնականում բացասական մեկնաբանություններով։ Ինչո՞ւ։ Որովհետև գործը ներկայացնելու ձև կա։ Պետությունը պարտավո՛ր է հիվանդանոցների, պոլիկլինիկաների, դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների բարեկարգ վիճակն ապահովել, և պետք չէ դա որպես մեծ բարեգործություն և մեծահոգություն մատուցել հասարակությանը։
Բայց մենք՝ Հայաստանի հասարակությունը, այնքան ենք սովորել վատ ապրելուն, որ երբ ինչ-որ մի լավ բան է արվում, աչքերը փակ սկսում ենք ծափահարել և գովասանքի խոսքեր թափել այդ լավությունն անողի գլխին՝ մոռանալով՝ ով է մեր դիմաց, ինչ պարտականություններ ունի, ով է նրա մեջքին կանգնած։ Ասածս ինչ է՝ եթե այսօր մենք ունենայինք մի երկիր, որտեղ արմատախիլ արվեին «փայ մտնոցին», ատկատները, կոռուպցիան և նման այլ հասկացողություններ, և բոլոր գումարները գնային պետբյուջե, այլ ոչ թե հայտնի անձանց գրպանները, մեր երկիրն ի վիճակի կլիներ վերանորոգել թե՛ հիվանդանոցները, թե՛ դպրոցներն ու մանկապարտեզները, թե՛ կենսական նշանակություն ունեցող մի շարք այլ խնդիրներ լուծել։
Բայց դե, մենք, երևի թե, չենք ուզում նորմալ երկրում ապրել, այլ ցանկանում ենք ժամանակ առ ժամանակ ծափահարել տարատեսակ՝ իրականում անընդունելի և աննորմալ երևույթներին։ Այլապես չէինք հանդուրժի այս իշխանություններին, որոնք մեզ այս դառը վիճակին են հասցրել։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից