Աշխարհ

08.11.2016 11:45


Թուրքիային ՀՕՊ–ի մատակարարման հարցը ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության օրակարգում է

Թուրքիային ՀՕՊ–ի մատակարարման հարցը ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության օրակարգում է

Թուրքիային ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցը գտնվում է ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության օրակարգում։ «Interfax»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը։

Նա նաև ընդգծել է, որ խոսքը հակահրթիռային համակարգերի մասին է.

«Եթե դրանք ՀՕՊ-ի մեծ համակարգեր են, ապա նրանք ներկայումս միաժամանակ հակահրթիռային պաշտպանության համակարգեր են»։

Ռուսաստանն ու Թուրքիան մինչև տարեվերջ մտադիր են միջկառավարական հանձնաժողովի հանդիպում կազմակերպել: Հանդիպման կոնկրետ օրն ու վայրը դեռ հայտնի չեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը