Աշխարհ

08.11.2016 10:35


ԱՄՆ-ում բացված առաջին ընտրատեղամասում հաղթել է Քլինթոնը

ԱՄՆ-ում բացված առաջին ընտրատեղամասում հաղթել է Քլինթոնը

Կեսգիշերին ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգի Դիսքվիլ Նոթչ փոքրիկ գյուղում բացված առաջին ընտրատեղամասում բնակիչների մեծ մասն իր ձայնը տվել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Այս մասին հայտնում է «Boston Globe»–ը։

Նշվում է, որ քվեարկությունն ավարտվել է տեղի ժամանակով 0։01-ին։ Գյուղի 4 բնակիչ իր ձայնը տվել է Քլինթոնին, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն էլ ստացել է 2 ձայն։ Լիբերտարիանական կուսակցությունից Գերի Ջոնսոնը ստացել է 1 ձայն։ 2012թ․ Բարաք Օբամայի մրցակից Միթ Ռոմնին, որը չի մասնակցում նախագահական ընտրություններին և ներկայացված չէ թեկնածուների ցուցակում, ևս ստացել է 1 ձայն։

«gazeta.ru»–ն հիշեցնում է՝ կեսգիշերին քվեարկելու սովորությունը սկիզբ է առել 1960թ.-ին, երբ գյուղն իրավունք է ստացել ընտրել անսովոր ժամի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը