Աշխարհ

08.11.2016 10:00


Ամերիկացիները նախագահ են ընտրում (տեսանյութ)

Ամերիկացիները նախագահ են ընտրում (տեսանյութ)

ԱՄՆ նոր նախագահի անունը հայտնի կդառնա ժամեր անց։ Տեղական ժամանակով կեսգիշերին մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Առաջինն իրենց ձայնն են տվել Նյու Հեմփշիրի բնակիչները։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ այս նահանգում հստակ չէ՝ թեկնածուներից հատկապես ում են նախապատվություն տալիս տեղաբնակները։

Թեկնածուների համար առավել կարևոր են Փենսիլվանիա, Ֆլորիդա և Հյուսիսային Քարոլինա նահանգները, որոնք էլ որոշելու են ընտրությունների արդյունքները։

Աղբյուրը նշում է, որ այս տարի վաղաժամկետ քվեարկել է 43 մլն ամերիկացի։ Սոցհարցումների արդյունքներով՝ առայժմ առաջատարը դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն է։ CBS–ի տվյալներով՝ նախկին պետքարտուղարին ձայն է տվել քվեարկողների 45 տոկոսը, նրա հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին՝ 41 տոկոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը