Աշխարհ

08.11.2016 10:15


Ընտրություններից հետո Օբաման աշխատանքից ազատելու է ՀԴԲ տնօրենին

Ընտրություններից հետո Օբաման աշխատանքից ազատելու է ՀԴԲ տնօրենին

ԱՄՆ–ում նախագահական ընտրություններից հետո պետության գործող ղեկավար Բարաք Օբաման աշխատանքից ազատելու է ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին։ Նման քայլի դիմել Օբամային համոզել է իր հիմնական խորհրդականներից մեկը՝ Վալերի Ջարեթը։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։

Թերթի տվյալներով՝ Ջարեթը համոզել է նախագահին, որ վերջինս կարող է աշխատանքից հեռացնել Քոմիին ԱՄՆ–ի ընտրական քարոզարշավին անմտածված և անկանխատեսելիորեն միջամտելու համար, բացի այդ, Կոնգրեսում այդ որոշմանը 2 կուսակցության ներկայացուցիչներն էլ կողմ կլինեն՝ թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները։

Իրավաբանական հարցերով Օբամայի խորհրդականը համաձայնել է Ջարեթի հետ, որից հետո էլ նախագահը հրամայել է պատրաստվել Քոմիի ազատմանը։ Ընդ որում, ՀԴԲ–ի աղբյուրները հայտնել են, որ Քոմին կարող է հրաժարական տալ նախքան Օբամայի հրամանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը