Քաղաքական

08.11.2016 08:27


Ուկրաինական խորհրդարանում ավելացել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ պատգամավորների թիվը

Ուկրաինական խորհրդարանում ավելացել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ պատգամավորների թիվը

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը կողմ ուկրաինացի խորհրդարանականների թիվը գնալով աճում է: Տարբեր խմբակցություններից պատգամավորներ են միացել պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Genocide.org.ua»-ն:

2015 թվականի ապրիլի 3-ին գրանցված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման նախաձեռնությանը միացել են «Վերածնունդ» կուսակցությունից պատգամավոր Դմիտրի Սվյատաշը, «Ընդդիմադիր բլոկ»-ից` Միխայիլ Դոբկինը և Դմիտրի Դոբկինը:

Ավելի վաղ բանաձևի ընդունմանն իրենց աջակցությունն էին հայտնել պատգամավորներ`«Ընդդիմադիր բլոկ»-ից Վադիմ Նովինսկին, «Վերածնունդ» կուսակցությունից` Ալեքսանդր Պրեսմանը, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ից` Դավիթ Մակարյանը, «Ազգային ճակատ»-ից` Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եվրեմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադիի Կրիվոշեան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պիդբերեզնյակը, Վալերի Լունչեկնոն:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը