Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը հաստատել է ՀԱԿ հայտարարությունը
Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի նիստուն քննարկվել և հաստատվել է ՀԱԿ 17.12.09-ին տարածած հետևյալ հայտարարությունը' «Հայ ազգային կոնգրեսը ցավով արձանագրում է, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներսում առաջացել են կուսակցության միասնականությունը վտանգող խնդիրներ: Կոնգրեսի համար ընդունելի չէ ՀՀ օրենսդրությանը և կուսակցության կանոնադրությանը հակասող որևէ զարգացում:
Հույս ենք հայտնում, որ հնարավոր է սկիզբ տալ մի այնպիսի գործընթացի, որի շնորհիվ կվերականգնվի կուսակցության համախմբվածությունը և կգտնվի ընդունելի լուծում, որը կտեղավորվի օրենքների և կանոնադրական պահանջների շրջանակում:
Իսկ մինչ այդպիսի լուծումը Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է որպես իր գործընկեր պաշտոնապես ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը:
Վերջինս կշարունակի հանդիսանալ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, իսկ Կոնգրեսի կուսակցությունների քաղաքական խորհրդում ՍԴՀԿ-ն կշարունակի ներկայացնել Արարատ Մկրտչյանը»:
ՀԱԿ քաղաքական խորհրդում ՍԴՀԿ ներկայացուցիչ՝ Արարատ Մկրտչյան