Կարծիք

07.11.2016 15:06


Անգամ մեկ տոկոս տեղաշարժ չի գրանցվել աղքատության նվազման համար

Անգամ մեկ տոկոս տեղաշարժ չի գրանցվել աղքատության նվազման համար

Աղքատությունն այս 8 տարիներին մեր երկրի նկարագիրն է դարձել

2015թ․ Հայաստանում աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոփոխվել։ Նախորդ տարվա համեմատ՝ այն նվազել է ընդամենը 0.2 տոկոսային կետով և կազմել 29․8 տոկոս, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 41 698 դրամ վերին աղքատության գիծը չի հաղթահարել:

Բացի այն, որ խայտառակություն է՝ մեկ տարվա մեջ ոչինչ չի փոխվել, անգամ մեկ տոկոս տեղաշարժ չի գրանցվել աղքատության նվազման համար։ Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ է այս մեկ տարվա մեջ արել Կառավարությունը, որ ոչ մի տեղաշարժ չի գրանցել:

Աղքատությունն այս 8 տարիներին մեր երկրի նկարագիրն է դարձել, և ամեն տարի դրա նվազման դեմ պայքարի ոչ մի նշույլ չի նկատվում:

Աղքատության դեմ պայքարելու հանար նախ երկրի Կառավարությունը պետք է ունենա տնտեսության զարգացման կայուն հայեցակարգ, որն առաջին հերթին պայմաններ առաջ կբերի աշխատատեղեր ստեղծելու, ներդրումներ անելու համար:

Սրանք կարևոր քայլերն են աղքատության շեմը նվազեցնելու համար, և մինչև այս քայլերը կյանքի չկոչվեն, մենք ամեն տարի գրանցելու ենք ավելի բարձր ցուցանիշներ՝ ամեն 2-րդ ընտանիքն աղքատ գրանցելու տեսքով:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը