Քաղաքական

07.11.2016 14:14


Հայաստան կայցելի Իտալիայի ԱԳ նախարարը

Հայաստան կայցելի Իտալիայի ԱԳ նախարարը
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին:
ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ Ջենտիլոնիին կընդունի Սերժ Սարգսյանը: Նախատեսված է Պաոլո Ջենտիլոնիի հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նույն օրը կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Պաոլո Ջենտիլոնիի բանակցությունները։
Նախարարները կստորագրեն Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը:
Հանդիպման արդյունքները կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսով:

Այս խորագրի վերջին նյութերը