Տնտեսական

07.11.2016 13:05


Ռ. Նազարյան. «ՀԾԿՀ–ն հակված է էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելուն»

Ռ. Նազարյան. «ՀԾԿՀ–ն հակված է էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելուն»

Նոյեմբերի 7–ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը և հակված է այն իջեցնելուն, որի համար հիմք է հանդիսացել գազի սակագնի իջեցումը:

ՀԾԿՀ նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե էլեկտրաէներգիայի սակագինը քանի դրամով է իջեցվելու։

–Սակագնի իջեցման այլ բաղադրիչներ կան. պետք է հստակեցվեն էլեկտրաէներգիա արտադրող տարբեր կայանների սակագները և առկա ներդրումերը,–պատճառաբանել է Ռոբերտ Նազարյանը՝ հավելելով, որ իրենք որոշում կկայացնեն դեկտեմբերի 1-ից ոչ ուշ:

Նա նաև նշել է՝ սոցիալապես անապահով խմբի համար սակագինն ավելի ցածր կլինի, քան մյուս սպառողներինը:

–Սա էլ կհաշվարկենք և նոյեմբերի վերջին վերջնական կունենանք գազի սակագինը, որը գործելու է հունվարի 1-ից։ Մինչև դեկտեմբերի վերջ էլ պարզ կդառնա էլեկտրաէներգիայի սակագինը, որն էլ գործելու է փետրվարի 1-ից,–հավելել է Նազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը