Աշխարհ

07.11.2016 12:35


Լյուքսեմբուրգը հայտարարել է Թուրքիայի դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցների մասին

Լյուքսեմբուրգը հայտարարել է Թուրքիայի դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցների մասին
Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասսելբորնը հնարավոր է համարում Եվրամիության կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը ընդդիմության և լրագրողների հանդեպ թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերմունքի պատճառով։
Նախարարը հաղորդել է, որ Թուրքիայի արտահանումների 50%–ն ուղղվում է ԵՄ։

«Դա ճնշման չսահմանափակված մեթոդ է, և որոշակի պահի մենք չենք հրաժարվի այդ մեթոդն օգտագործելուց»,–հայտարարել է Ասսելբորնը «Deutschlandfunk»–ի հետ զրույցում։
Նախարարը խիստ քննադատության է արժանացրել Թուրքիայում տիրող իրավիճակը՝ նշելով, որ դա վայել չէ այն երկրին, որն ուզում է ԵՄ անդամ դառնալ։ Ասսելբորնի խոսքով՝ պետծառայողների նկատմամբ Էրդողանի կիրառած մեթոդները նացիստների ժամանակներն են հիշեցնում։
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության 12 անդամ, այդ թվում՝ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը։ Դա առաջ էր բերել ԵՄ առաջնորդների զայրույթը։ Եվրախորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը հայտարարել էր, որ նման գործողությունները կասկածի տակ են դնում ԵՄ և Թուրքիայի կայուն հարաբերությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը