Աշխարհ

07.11.2016 12:15


Իրաքյան Քրդստանն օգնություն է խնդրել Ռուսաստանից

Իրաքյան Քրդստանն օգնություն է խնդրել Ռուսաստանից

Իրաքի քրդական ինքնավար շրջանի կառավարության միջազգային կապերի բաժնի ղեկավար Ֆալահ Բաքիրը ռազմական և մարդասիրական օգնության խնդրանքով դիմել է ռուսական կողմին։ Այս մասին հայտնում է «Известия»–ն։

Աղբյուրը նշում է, որ Բաքիրը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են կողմերի հարաբերությունները և ահաբեկչության դեմ պայքարը։

«Կարծում ենք, որ միջազգային հանրությունը և առաջին հերթին մեր դաշնակիցները, որոնցից մեկն էլ Ռուսաստանն է, պետք է բազմակողմ օգնություն ցուցաբերեն մեզ»,–հայտարարել է Բաքիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը