Աշխարհ

07.11.2016 11:05


Լեդի Գագան կեղծավորություն է անվանել անչափահասներին պաշտպանելու Մելանյա Թրամփի ցանկությունը

Լեդի Գագան կեղծավորություն է անվանել անչափահասներին պաշտպանելու Մելանյա Թրամփի ցանկությունը

Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան հայտարարել է, որ կեղծավորություն է համարում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի դիրքորոշումը, ով հայտարարել է, որ ամուսնու՝ նախագահ դառնալու դեպքում ինքը կզբաղվի սոցցանցերում ծաղրանքի ենթարկված անչափահասների պաշտպանությամբ։

«Ասել, թե դուք դիմակայելու եք այնպիսի երևույթի, ինչպիսին որ հալածանքն է, կեղծավորություն է։ Ձեր ամուսինն ամենատխրահռչակ «մամլողներից» մեկն է, որին մենք երբևէ տեսել ենք»,– հայտարարել է երգչուհին թվիթթերյան իր էջում։

Ինչպես հաղորդում է CNN–ը, ավելի վաղ Ֆիլադելֆիայում Մելանյան հայտարարել էր, որ որպես առաջին տիկին՝ մտադիր է զբաղվել առցանց հալածանքներից անչափահասներին պաշտպանելու հարցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը